Նպատակներ, խնդիրներ

 

 

Ինչպես ենք իրագործում մեր առաքելությունը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաքելության` հայրենիքում հայ երիտասարդի բարեկեցիկ ապագայի ապահովման իրագործման համար կայուն երաշխիքներ են պետք՝ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքական կայունություն և տնտեսական վերելք: Ուստի հիմնադրամի առաջնային նպատակներից են.
  • աջակցել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին, իրավական պետության և քաղաքացիական հասարակության կայացմանը, 
  • մասնակցել Հայաստանում և արտերկրում երիտասարդական դաշտի, երիտասարդության ոլորտի խնդիրների մասին եղած տեղեկատվության հավաքման, համակարգման և հրապարակման կազմակերպմանը, 
  • կազմակերպել Հայաստանի մշակութային, գիտակրթական և պատմական ժառանգության տարածումն ու ներկայացումը արտերկրում, աջակցել շնորհաշատ երիտասարդներին,
  • նպաստել երիտասարդության շահերն ու իրավունքները ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը և այդ գործընթացներում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը,
  • աջակցել Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
  • մասնակցել բնապահպանության, առողջապահության, զանգվածային լրատվության և հրատարակչական գործունեության, երիտասարդների սոցիալական պաշտպանության, սպորտի, երիտասարդության զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև այլ հարակից բնագավառների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Նպատակների իրագործման եղանակները
  • համագործակցություն համանման տեղական և միջազգային կազմակերպությունների, հ/կ-ների հետ,
  • արվեստի վարպետների հայաստանյան և արտասահմանյան համերգների կազմակերպում,
  • դրամաշնորհների սահմանում,
  • երիտասարդական ծրագրերի իրականացում,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի մշակութային ժառանգության տարածում,
  • երիտասարդական կրթօջախների և կազմակերպությունների հիմնում, բազմաբնույթ բարեգործական ծրագրերի միջոցով դրանց բարոյական և նյութական աջակցության ցուցաբերում,
  • համագործակցություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մասնակցություն պետական ծրագրերի իրականացմանը,
  • երիտասարդների ժամանցի ու հանգստի կազմակերպում,
  • կրթական ծրագրերի մշակում և իրականացում, երիտասարդությանն առնչվող հարցերով իրավաբանական և հոգեբանական խորհրդատվության տրամադրում: