Մեր առաքելությունը

 

 

«Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը
վառ հագած» և դեռ պոետներ պիտի
գովերգեն «մեր նոր հայրենիք, հզոր հայրենիք»:
Հ.Թումանյան
Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան: Ապագա, որի կայացմանը անվերապահորեն ակտիվ մասնակցություն պիտի ունենա հայ երիտասարդը, ով իր այս գործունեության ծավալման ընթացքում աջակցության կարիք ունի: Մենք հստակ տեսնում ենք Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի առաքելությունն այս գործում: Այն երիտասարդական բոլոր առաջադիմական և կառուցողական նախաձեռնությունների կողքին է: Անկախ կրթական, քաղաքական կողմնորոշումներից, հետաքրքրությունների շրջանակներից, անկախ նրանից հայ երիտասարդը ՀՀ քաղաքացի է, ապրում է Սփյուռքում, ԼՂՀ-ում, թե Ջավախքում, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը նրա շահերի պաշտպանն է և վստահելի խորհրդատուն: 
Այն նպաստում է երիտասարդության շրջանում իրավաբանական գիտելիքի ամրապնդմանը և երիտասարդության շահերն ու իրավունքներն ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը: Հիմնադրամն իր իրականացրած ծրագրերի շրջանակներում ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի այդ գործընթացներում երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը, քանզի համոզված է, որ երկրի ապագան երիտասարդների ձեռքերում է:
Հիմնադրամը գտնում է նաև, որ լավ նախաձեռնությունն ու ակտիվ գործունեությունը՝ մանավանդ երիտասարդական, մշտապես խրախուսանքի, ոգևորման և ներկայացման կարիք ունեն: Միայն այսպիսով է հնարավոր դառնում լավ գործի համաերիտասարդականացումը և տարածումը, ինչով Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը՝ հայրենիքում հայ երիտասարդի բարեկեցիկ ապագայի ապահովման իրագործմանը: