ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոն

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2011 թվականի նոյեմբերի 1-ից: Մարզային կենտրոնի առաջնային նպատակներից է համախմբել մարզի երիտասարդներին, պարզել երիտասարդությանը մտահոգող խնդիրները, ինչպես նաեւ ձեռնարկել դրանց լուծման արդյունավետ միջոցներ: Կենտրոնի հիմնական նպատակն է կազմակերպել բազմապրոֆիլ քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ: Այդ ուղղությամբ կենտրոնը համագործակցում է մարզում գործող տարբեր կառույցների, այդ թվում պետական (համայնքապետարաններ, մարզպետարան) եւ հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնը նախատեսում է իրականացնել առողջապահական, բնապահպանական, մշակութային, սպորտային, ինտելեկտուալ միջոցառումներ, որտեղ կներգրավվեն մարզի առավելագույն թվով երիտասարդներ: Կենտրոնի նպատակներից է.
  • նպաստել երիտասարդության շրջանում քաղաքացիական ակտիվության բարձրացմանը սեմինարների, կլոր սեղանների եւ բանավեճերի միջոցով,
  • ակումբների ստեղծման շնորհիվ ապահովել երիտասարդության շփումը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաեւ խթանել հանրային կյանքի ամենատարբեր խնդիրների լուծման գործում երիտասարդների ակտիվ մասնակցությունը,
  • աջակցել շնորհաշատ երիտասարդներին,
  • կազմակերպել հանդիպումներ իրավագիտության ոլորտի լավագույն մասնագետների հետ, որոնք կնպաստեն երիտասարդների շրջանում սեփական շահերի պաշտպանության վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը,
  • կենտրոնի կարեւորագույն առաքելություններից է համագործակցել մարզի մասնավոր եւ պետական գործատուների հետ,
  • ստեղծել երիտասարդ կադրերի բանկ եւ հնարավորինս նպաստել երիտասարդության զբաղվածության հարցի լուծմանը,
  • նպաստել երիտասարդության շրջանում Հայ Առաքելական եկեղեցու դերի բարձրացմանը եկեղեցու սպասավորների հետ հանդիպումների միջոցով:

ՀԵՀ Սյունիքի  մարզային կենտրոնի հասցե`

ՀՀ Սյունիքի  մարզ, ք. Կապան

 Չարենցի 1,Մշակույթի կենտրոն, 1-ին հարկ

Հեռախոս` 093687869