ՀԵՀ Լոռու մարզային կենտրոն

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը գործունեությունը սկսել է 2011թ. նոյեմբերին։ Կենտրոնի նպատակը Լոռու մարզի երիտասարդության ակտիվության խթանումն է, երիտասարդական կազմակերպությունների հզորացումը, տարբեր ոլորտներում երիտասարդության մասնակցության ապահովումը, ինչպես նաև՝ ծրագրերի, դասընթացների միջոցով մարզաբնակ երիտասարդների կարողությունների ու հմտությունների զարգացումը։

ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոնը սերտորեն համագործակցում է տեղի հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, լրատվամիջոցների, կրթական հաստատությունների, պարզապես ակտիվ երիտասարդների հետ։ Կենտրոնն ունի մեծաթիվ կամավորներ, ում հետ համագործակցելով՝ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր։

ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոնի ռեսուրսները (համակարգչային տեխնիկա, համացանց, գրադարան, դահլիճ և այլն) ծառայում են մարզային երիտասարդներին ու կազմակերպություններին։

Մարզային կենտրոնը գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական, հայրենասիրական, առողջապահական, առողջ ապրելակերպի արմատավորմանն ուղղված ծրագրեր։ Կենտրոնում գործում են նաև մի շարք ակումբներ, որոնք ուղղված են երիտասարդների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը: 

Լոռու մարզային կենտրոնի ղեկավարն է Ռաֆայել Գևորգյանը:

ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնի հասցե` 

Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողոտա, թիվ 35

Հեռախոս` 093 00 53 66