ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոն

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գեղարքունիքի մարզային կենտրոնն իր գործունեությունը սկսել է  2011 թվականի նոյեմբերի 1-ից: Կենտրոնի հիմնական նպատակն է համախմբել մարզի երիտասարդներին, կազմակերպել տարաբնույթ քննարկումներ, սեմինարներ, կլոր սեղաններ, վեր հանել երիտասարդությանը մտահոգող խնդիրները, ինչպես նաեւ ձեռնարկել դրանց լուծման արդյունավետ միջոցներ: Այդ ուղղությամբ կենտրոնը համագործակցում է մարզում գործող տարբեր կառույցների, այդ թվում պետական/ ՏԻՄ, մարզպետարան/ եւ հասարակական սեկտորի հետ: Օրինակ` կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է երիտասարդության մասնակցությունը Գավառ համայնքի ավագանու նիստին: Կենտրոնը նախատեսում է նաև երիտասարդների մասնակցությամբ կազմակերպել 2012 թվականի բյուջեի հասարակական քննարկում: Կենտրոնն իր գործունեությամբ  ձգտում է  ավելի հաճախակի անդրադառնալ ազգագրական տոներին, վերականգնել ավանդական ծիսակարգերը, ինչպես նաեւ կազմակերպել ինտելեկտուալ մրցույթներ: Կազմակերպվում են նաև առողջապահական ակցիաներ, օրինակ`  երիտասարդներն ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խորագրով: Կենտրոնի ակտիվ երիտասարդներից ընդգրկվել են նաեւ Գավառի քաղաքապետարանում ստեղծված համայնքային աշխատանքային խմբում, որը զբաղվում է համայնքի առկա հիմնախնդիրների ուսումնասիրությամբ, կազմակերպում է հանդիպումներ բնակչության հետ, մասնակցում տարբեր ծրագրերի մշակման գործընթացին:

ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնի հասցե`

ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ,

Զորավար Անդրանիկի 52, Մշակույթի տուն, 2-րդ հարկ

Հեռախոս`

 0264-2-27-99,094 02 45 85