ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոն

 

 

 

ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2011 թվականի նոյեմբերից: Կենտրոնի առաքելությունն է աջակցել քաղաքացիական հասարակության կայացմանը, համագործակցել երիտասարդական ՀԿ-ների ու միջազգային կառույցների հետ` հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ներգրավելով առավելագույն թվով երիտասարդների: Մարզային կենտրոնի առաջնային նպատակներից է նաև երիտասարդների մեծամասնությանը ներգրավել իրականացվող ծրագրերում և բարձրացնել երիտասարդական քաղաքականության վերաբերյալ մարզի երիտասարդության իրազեկվածությունը, ինչպես նաև ձևավորել ազգային և հոգևոր գաղափարներով տոգորված, կազմակերպված և համախմբված երիտասարդական կորիզ: Նպատակների իրականացման համար ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնը գործունեություն է  իրականացնում երեք հիմնական ուղղություններով` մարզի երիտասարդության իրավագիտակցության բարձրացում, մշակութային և տեղեկատվական: Գիտակցելով մշակույթի պահպանման և զարգացման կարևորությունը` կենտրոնը կազմակերպում է  դասընթացներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, այցելություններ մշակութային արժեքների պահպանությամբ զբաղվող կենտրոններ:  Երիտասարդության իրավագիտակցության բարձրացման նպատակով կենտրոնը կազմակերպում է քննարկումներ, դասընթացներ, որոնց ընթացքում արծարծվում են մարդու իրավունքներին, կրթությանը վերաբերող, ազգային, հայրենասիրական թեմաներ: Կենտրոնն ակումբների ստեղծման շնորհիվ փորձում է ապահովել երիտասարդության շփումը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև խթանել հանրային կյանքի ամենատարբեր խնդիրների լուծման գործում երիտասարդների ակտիվ մասնակցությանը: ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնը այն հարթակն է, որտեղ մարզի երիտասարդությունը կարող է բարձրացնել  խնդիրներ ու գտնել դրանց լուծման ճանապարհներ:

 

ՀԵՀ Արմավիրի մարզային կենտրոնի հասցե`

ք. Արմավիր, Աբովյան 137 շենք, 3-րդ հարկ

Հեռախոս` 093668013