ՀԵՀ Արարատի մարզային կենտրոն

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնն իր գործունեությունը սկսել է 2011 թվականի նոյեմբերից: Կենտրոնի առաքելությունն է Արարատի մարզում կազմակերպել և իրականացնել երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր: Նպատակների իրականացման համար կենտրոնն Արարատի մարզում անցկացնում է երիտասարդների կարիքների գնահատման և երիտասարդական հիմնախնդիրների վերհանման մոնիտորինգ: Այս գործընթացի արդյունքների հիման վրա կենտրոնն իր գործողությունների ծրագիրը կիրականացնի` ըստ հիմնախնդիրների կարևորության աստիճանի: ՀԵՀ-ի  Արարատի   մարզային   կենտրոնի իրականացրած ծրագրերն ուղղված են Արարատի  մարզի   երիտասարդների  մտավոր, հոգևոր, մշակութային և ֆիզիկական զարգացմանը, երիտասարդների  քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, մարզում հոգևոր, մշակութային կյանքի ակտիվացմանը: Կենտրոնն իրականացնում է նաև բնապահպանական,առողջապահական, առողջ ապրելակերպին, երիտասարդությանզբաղվածությանը, ժամանցի կազմակերպմանը, մասնագիտական կողմնորոշմանն ուղղված ծրագրեր, վերապատրաստման դասընթացներ: Կազմակերպվում են նաև երիտասարդների ձեռնարկատիրական գործունեությանը խթանող բիզնես  դասընթացներ: Կենտրոնի առաջնային խնդիրներից է նաև համագործակցային  դաշտի  ստեղծումը: Այդ պատճառով կենտրոնը փոխշահավետ համագործակցություն է ծավալում  գործող  պետական  և  ոչ  պետական  կառույցների (ՏԻՄ-եր, մարզպետարան, ԲՈՒՀ-եր, քոլեջներ, դպրոցներ, ՀԿ-ներ, քաղաքական կուսակցություններ, միջազգային  կազմակերպությունների մասնաճյուղեր, Հայ  Առաքելական եկեղեցի, ԶԼՄ-ներ), սփյուռքահայ երիտասարդական  կազմակերպությունների հետ: ՀԵՀ-ի  Արարատի մարզային կենտրոնի նախաձեռնությամբ ներկայումս կազմավորվում են բանավեճի, մշակութային, սպորտային, անգլախոսների, անգլերեն  լեզվի  դասավանդման,  հումորի,  թատերական, պարի, դիզայնի  և  լրագրողական  ակումբներ: Դրանք կխթանեն բազմաթիվ  երիտասարդների ներգրավմանը կենտրոնում կազմակերպվող  միջոցառումներին  և  նրանց  կտան ինքնարտահայտման, ինքնադրսևորման   հնարավորություն: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նաև երիտասարդների նորարարական գաղափարների խրախուսմանը, շնորհաշատ երիտասարդների բացահայտմանն ու խրախուսմանը, հաշմանդամ երիտասարդների կրթական, հոգևոր և ֆիզիկական զարգացման, առողջության վերականգնմանն ու պահպանմանը, նրանց սոցիալական կայացմանը: Կենտրոնն իր իրականացրած ծրագրերով փորձում է նաև նպաստել մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների և փախստական ընտանիքներում ծնված երիտասարդների ներուժի բացահայտմանն ու նրանց` երիտասարդական տարբեր նախաձեռնություններում ինտեգրմանը:  Կենտրոնը հստակ գիտակցում է, որ երիտասարդները   հասարակության  կարևոր   ներուժն  են,   և  համապատասխան օժանդակության դեպքում նրանց հույսերն  ու ցանկությունները կարող  են  փոխակերպվել  օգտակարծրագրերի, ինչը կօգնիերիտասարդությանը զգալ պատասխանատվություն  եւ ինքնուրույնություն ևդառնալ  հասարակական   կյանքում  լուրջ դերակատար:

Մարզային կենտրոնի համակարգողն է Անդրանիկ Եսայանը:

ՀԵՀ Արարատի մարզային կենտրոնի հասցե`

Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23փ., թիվ 101