Քննարկվում են թրաֆիքինգի դեմ պայքարի ուղիները

 

 

Հուլիսի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի և «Արտ Սայթ» ստուդիայի կողմից կազմակերպած «Թրաֆիքինգի դեմ պայքարի իրազեկության բարձրացում երիտասարդների շրջանում» խորագրով սեմինար, որին մասնակցում էին մարզի կամավորները։ Սեմինարն անցկացրին փորձագետներ Դավիթ Թումասյանը (ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ավագ իրավախորհրդատու, ի.գ.թ.) և Արզուման Հարությունյանը («Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ):

Փորձագետները երիտասարդներին ինֆորմացիա տվեցին թրաֆիքինգի վերաբերյալ։ Ցուցադրվեցին տեսանյութեր, սոցիալական գովազդներ, ներկայացվեց ոլորտը կանոնակարգող իրավական դաշտը։ Դասընթացն ուղեկցվում էր նաև ինտերակտիվ խաղերով և քննարկումներով։ 

Դիտել բոլոր նկարները>>>