Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երթ՝Վանաձորում

 

 

Ապրիլի 23-ի երեկոյան տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված երթ` Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց մինչև Սուրբ Աստվածածին եկեղեցի: Երթը կազակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի, «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպության, Գուգարաց թեմի և մարզակենտրոնի բուհերի ուսանողական խորհուրդների նախաձեռնությամբ: Մասնակցում էին ավելի քան հազար երիտասարդներ ու քաղաքացիներ` կրելով 20-րդ դարի մեծագույն ոճիրը դատապարտող պաստառներ և երգելով հայրենասիրական երգեր: 

Երթի մասնակիցները դեպի Սուրբ Աստվածածին էին շարժվում քահանաների առաջնորդությամբ` ջահերը ձեռքներին, ինչը նույնպես խորհրդանշական էր: Պատահական չէ, որ ճանապարհին նրանց էին միանում բազմաթիվ անցորդներ: Երթը կանգ առավ Սուրբ Աստվածածին եկեղեցու նահատակած պուրակում գտնվող խաչքար-հուշարձանի մոտ, ուր Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, հոգևոր դասը աղոթք հնչեցրին առ Աստված անմեղ զոհերի հիշատակի համար: 

Դիտել բոլոր նկարները>>>