ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԵՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

 

2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված թվով 493 ուսանողի տրվել է ըստ առաջադիմության, մասնակի՝ 20 տոկոսի չափով զեղչ: Ստորև ներկայացված են ուսանողների քանակական տվյալները ըստ բուհերի.
1.Երևանի պետական համալսարան՝ 106
2.Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 76
3.Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ 12
4.Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ 4 
5.Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան՝ 53
6. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 57
7.Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ 2
8.Հայաստանի ազգային ագրարային համալսարան ՝ 40
9.Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ 33
10.Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ 22
11.Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ 16
12.Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 15
13. Գորիսի պետական համալսարան՝ 15
14. Հայբուսակ համալսարան՝ 11
15. Գավառի պետական համալսարան՝ 10
16. Եվրոպական համալսարան հիմնադրամ՝ 6
17. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ 2
18. Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան՝ 2
19. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա՝ 2
20. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ 2
21. Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղ` 2
22. Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամ՝ 1
23. ՀՀ Ոստիկանության Կրթահամալիր՝ 1
24. Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարան՝ 1
25. «ԱԶՊԱԹ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտ» ՍՊԸ՝ 1
26. Երևանի գյուղատնտեսական համալսարան` 1:
ՀՀ մասնակցությամբ հիմնված բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված թվով 31 ուսանողի տրվել է ուսման վարձավճարների փոխհատուցում: Փոխհատուցումը կատարվել է ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի և ուսման վարձավճարի տարբերության չափով: Ստորև ներկայացված են ուսանողների քանակական տվյալները ըստ բուհերի.
1.Երևանի պետական համալսարան հիմնադրամ՝ 8
2.Եվրոպական համալսարան հիմնադրամ՝ 5
3.Գորիսի պետական համալսարան՝ 4
4.Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ 3
5.Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ 3
6.Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան հիմնադրամ՝ 2
7.Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան՝ 2
8.Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան՝ 1
9.Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա հիմնադրամ՝ 1
10.Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան հիմնադրամ՝ 1
11. Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամ՝ 1:
ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի շրջանակներում հաղթող ճանաչված թվով 37 ուսանողի տրվել է դրամական կրթաթոշակ: Ստորև ներկայացված են ուսանողների քանակական տվյալները  ըստ ոլորտների.
1.բնագիտական ոլորտ. բակալավրի կրթական ծրագիր՝ 3, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 3 
2.հասարակագիտության ոլորտ. բակալավրի կրթական ծրագիր՝ 3, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 3 
3.հայագիտության ոլորտ. բակալավրի կրթական ծրագիր՝ 3, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 3 
4.հումանիտար գիտությունների ոլորտ. բակալավրի կրթական ծրագիր՝ 3, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 3 
5.բժշկության ոլորտ. բակալավրի կրթական ծրագիր՝ 1, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 1 
6.ճարտարագիտության ոլորտ. բակալավրի կրթական ծրագիր՝ 2, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 3 
7.մշակույթ-սպորտի ոլորտ. բակալավրի կրթական ծրագիր՝ 3, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 3: