Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն

 

 

Կազմակերպություն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Թափուր պաշտոն
Գործադիր տնօրենի օգնական

Ոլորտ
Ադմինիստրատիվ աշխատանք

Աշխատավայրի հասցե
ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Աբովյան 50/5

Դիմելու վերջնաժամկետ
08.02.2019

Պարտականություններ
· Պատասխանել հեռախոսազանգերին
· Ընդունել քաղաքացիներին
· Վարել նամակագրություն
· Համագործակցել կազմակերպության բոլոր ստորաբաժանումների հետ և ապահովել փաստաթղթաշրջանառությունը
· Կազմակերպել և համակարգել գործադիր տնօրենի հանդիպումները
· Կատարել պաշտոնի գործառույթներից բխող և գործադիր տնօրենի կողմից տրվող այլ հանձնարարություններ

Անհրաժեշտ հմտություններ
· Բարձրագույն կրթություն
· Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն
· Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Office փաթեթ, մասնավորապես,  Microsoft Office Word, Excel, Outlook, PowerPoint և այլն, Internet)
· Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն
· Գրագետ և անթերի խոսք
· Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
· Պատասխանատվության զգացում
· Սովորելու պատրաստակամություն
· Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն

Դիմելու ընթացկարգ
Հետաքրքրված անձինք իրենց լուսանկար պարունակող ինքնակենսագրականները (CV) և մոտիվացիոն նամակները (Cover letter) պետք է ուղարկեն hr@yfarmenia.org էլեկտրոնային փոստի հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը: Ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը պետք է կազմված լինեն հայերեն լեզվով: Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրման փուլը հաղթահարած մասնակիցները: