Կխրախուսվեն ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողները

 

 

 
Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև սույն թվականի նոյեմբերի 26-ին կնքված հանձնարարության պայմանագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կիրականացնի 09.04.01. «03. Բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակ» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ լավագույն առաջադիմությամբ ուսանողներին տրամադրված անվանական կրթաթոշակներ շնորհելու գործընթացի ապահովումը:
Լավագույն առաջադիմությամբ ուսանողներին տրամադրված անվանական կրթաթոշակներ շնորհելու գործընթացի ապահովման նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացվել է 12000000 (տասներկու միլիոն) ՀՀ դրամ:
Այլ մանրամասները հաջորդիվ: