Լրացուցիչ 3 դրամաշնորհ ՀՕՖ-ի ԳԿՀԱՀ 2019թ. մրցույթի շրջանակներում

 

 

Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժով համալրման գործընթացին, ինչպես նաև աջակցել հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը, հիմք ընդունելով Երիտասարդ գիտնակնների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի սույն թվականի դեկտեմբերի 03-ին կայացած նիստի որոշումը այսօր՝ 20.12.2018թ.-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը (կրճատ՝ ՀՕՖ)՝ կնքեցին պայմանագիր, որով ՀԵՀ-ը և ՀՕՖ-ը մեկտեղում են իրենց հնարավորությունները և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի միջոցներից ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (կրճատ՝ ԳԿՀԱՀ) 2019թ. մրցույթի շրջանակներում հայտարարում են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների լրացուցիչ 3 /երեք/ գիտական դրամաշնորհներ՝ յուրաքանչյուրը 5000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով, որոնց բնագավառներն են.

·  Կենսաբանություն- Ա. Թախթաջյանի անվան դրամաշնորհ,

·  Քիմիա- Ջ. Չամիչյանի անվան դրամաշնորհ,

·  Ֆիզիկա- Գ. Ասկարյանի անվան դրամաշնորհ: