Կնքվեց նվիրաբերության պայմանագիր ՀԵՀ և ՀՀ ԿԳՆ միջև

 

 

 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, այսօր՝ 20.12.2018 թ.-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կնքեցին նվիրաբերության պայմանագիր, որի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կիրականացնի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող առկա ուսուցմամաբ բակալավրի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման և 2016 թվականի ապրիլի 02-ից 06-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի՝ 20 տոկոսի չափով փոխհատուցման պարտավորությունները:
Հարգելի դիմումատուներ, երկու ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը առաջիկայում կտեղադրվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքում: