ՀԵՀ-ը շարունակում է անհատույց հիմունքներով տրամադրել իր դահլիճները

 

 

 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շարունակում է երիտասարդական նախաձեռնությունները կյանքի կոչելու նպատակով անհատույց հիմունքներով տրամադրել իր դահլիճները:
Սույն թվականի դեկտեմբերի 14-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նիստերի մեծ դահլիճում (ք. Երևան, Աբովյան 50/5) տեղի ունեցավ «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի և "Like Centre Yerevan" միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված "Level Up 1:0" ծրագիրը: "Level Up 1:0" ծրագիրը իրենից ներկայացնում է վերապատրաստման դասընթաց, որի ընթացքում «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի շուրջ 80 ուսանողներ միջազգային փորձ ունեցող մասնագետների շնորհիվ ծանոթացան բիզնեսի ստեղծման և կայացման առանձնահատկությունների և հմտությունների հետ: