Մեկնարկել է «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում. Փուլ 3» ծրագիրը

 

 

Մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող «Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում. Փուլ 3» ծրագիրը: 

Ծրագրի հիմնական նպատակը ՀՀ բնակչությանը՝ անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տրամադրումն է: Ծրագրին Երևանից և ՀՀ բոլոր մարզերից կմասնակցի 16-63 տարեկան թվով 1000 /հազար/ մասնակից: 
«Անձնական ֆինանսների արդյունավետ կառավարում. Փուլ 3» ծրագիրը ընթանում է երկու օր, առաջին օրը կազմակերպվում է ֆինանսական գրագիտության դասընթաց, իսկ երկրորդ օրը՝ խնայողությունների խաղ: 

Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Գերմանական խնայբանկերի հիմնադրամի համագործակցության արդյունքում տարիներ շարունակ կազմակերպվում է ՀՀ բնակչության ֆինանասական գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված նմանատիպ ծրագրեր: