Մեկնարկում են ԵԳԱԾ-ի կողմից հաղթող ճանաչված երիտասարդ գիտնականների գիտաժողովներն ու դպրոցները

 

 

Ժամանակավոր դադարից հետո մեկնարկում են Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ)ղեկավար մարմնի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին հաղթող ճանաչված երիտասարդ գիտնականների գիտաժողովներն ու դպրոցները:

Նշենք, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրմի և ՀՀկրթությանևգիտությաննախարարության Գիտությանկոմիտեի համատեղ ջանքերով:

2018 թվականի ապրիլի 11-ին հաղթող ճանաչված կազմակերպությունների, ինչպես նաև նրանց կողմից իրականացվելիք գիտաժողովների և դպրոցների ցանկը ներկայացված է ստորև.

1. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայիև ինժեներային սեյսմաբանությանինստիտուտ՝ «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության արդի խնդիրները» երիտասարդ գիտնականների 4-րդ միջազգային գիտաժողով

2. «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ՝ «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր-6» երիտասարդ գիտնականների 6-րդ միջազգային գիտաժողով

3. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ «Առաջին քայլերը գիտահետազոտական աշխատանքի ճանապարհին. Տեսությունից գործնական նեյրոգիտության մեջ» երրորդ գիտական դպրոց

4. «Հայկական գիտական միավորում» ՀԿ՝ “Armenian Wolfram Technology Conference 2018”

5. «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ՝ «Գիտությունն առաջին ձեռքերից: Մակաբուծաբանություն»

6. «Հայկական հոգեբանության ակադեմիա» ՀԿ՝ «Սպորտի արդի հիմնախնդիրները» երիտասարդ գիտնականների 5-րդ դպրոց