Մեկնարկում են FLEX դպրոցականների ծրագրի քննությունները

 

 

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդնե կազմակերպության կողմից:
2019-2020 ուսումնական տարվա համար FLEX ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝
• ծնվել են 2001թ. փետրվարի 15-ից-2004թ.-ի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում,
• սովորում են 9-12*-րդ դասարաններում կամ քոլեջների այն կուրսերում, որոնք համապատասխանում են դպրոցների 9-12 դասարաններին։
• հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է ծնված լինեն 2001թ. փետրվարի 1-ից 2004 թ. հուլիսի 15-ն
ընկած ժամանակահատվածում և սովորեն 8-12-րդ դասարաններում,
• ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և տիրապետում են անգլերենին,
• համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին:
• վերջին 5 տարվա ընթացքում չեն եղել ԱՄՆ-ում 90 օրվանից ավել:
12-րդդասարանում / 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ անկախտարիքից, ծրագրին դիմել չեն կարող։ 
Յուրաքանչյուր դիմորդ, ով համապատասխանում է վերոնշյալ պահանջներին, կարող է մասնակցել մրցույթին: Ծրագրին կարող է դիմել անսահմանափակ թվով աշակերտ:
Քննություններին մասնակցելու համար նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։
Ամերիկյան խորհուրդների ներկայացուցիչները այցելում են Հայաստանի մարզերը՝ քննություններն իրականացնելունպատակով: Դիմորդները պետք է ներկայանան նախապես նշված քննական կենտրոն՝ նշված օրն ու ժամին և իրենց հետ բերեն՝
• ծննդյան վկայական կամ անձնագիր՝ բնօրինակ
• 3×4 չափսի մեկ լուսանկար
• գրիչ
Ծրագրին մասնակցելու համար քննություններն իրականացում են Հայաստանի բոլոր մարզերում: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն  չկա:
2018թ․քննությունների օրերի մասին տեղեկատվությունը տեղադրված է կայքում՝
Մանրամասների համար կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ: Ամիրյան փողոց 4/7 Հեռ. (374 10)
54 40 15, 54 40 12, 56 00 45
flex@americancouncils.am