«Դետք»-ը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը

 

 

«Դետք» երաժշտական խումբը թողարկել է իր առաջին ձայնասկավառակը։ Օգոստոսի 21-ին լույս տեսած «ԴԻՏԱԿԵՏ #21» ձայնասկավառակում ներառված են զինվորական-հայրենասիրական երգեր։ Դրանք խմբի տղաները գրել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում։ «Պաշտպանության նախարարության շնորհիվ տղաներն իրենց ծառայությունն անցկացրել են նույն զորամասում, ինչն էլ ստեղծագործական կյանքով ապրելու հնարավորություն է տվել»,- նշեց խմբի պրոդյուսեր Արման Մելքոնյանը։

Շնորհանդեսին ընթացքում տեղի ունեցավ նաև «Դետք»-ի «Պարույրի հետ» տեսահոլովակի պրեմիերան, այն նվիրված է Պարույր Սևակի հիշատակին։

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Գրքի ինստիտուտ» մշակութային հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Օգոստոսի 21-ին կայացած միջոցառմանն աջակցել են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի մշակութային հիմնադրամը։

 

Նյութը՝ ըստ «Արմենպրեսի»