Գործավար՝ Հ1-ում

 

 

Աշխատանքային պարտականությունները

  • Պայմանավորվածությունների, հանդիպումների կազմակերպում և համակարգում,
  • ընդունելությունների կազմակերպում և համակարգում,
  • փաստաթղթերի կազմում և  գործավարության վերահսկում,
  • էլեկտրոնային և թղթային նամակագրության վարում,
  • գործուղումների և հանդիպումների նախապատրաստում և համակարգում, օրակարգի հստակեցում, հրավիրատոմսերի և վիզաների պատրաստում, հյուրանոցների սենյակների, տոմսերի ամրագրում և այլն,
  • ղեկավարի հանձնարարությամբ համանման այլ աշխատանքների իրականացում:

Պահանջվող որակավորումները

  • բարձրագույն կրթություն,
  • հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն,
  • առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
  • համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS Office, Outlook, Internet,
  • գիտելիքների և հմտությունների անընդհատ բարելավման պատրաստակամություն,
  • առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն,
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • ժամանակի կառավարման և ներկայացուցչական լավ հմտություններ,
  • տեղեկատվությունը համակարգված վերլուծելու կարողություն,
  • արագ կողմնորոշվելու ունակություն,
  • ծանրաբեռնված/սեղմ ժամկետներում աշխատելու, առաջադրանքները առանց վերահսկման արդյունավետ կատարելու կարողություն:

Դիմելու ընթացակարգը

Դիմել կարելի է Ձեր ռեզյումեն hr@1tv.am էլեկտրոնային հասցեին ուղարկելու միջոցով, վերնագրում նշելով՝ «Գործավար»: Առանց վերնագրի նամակները չեն դիտարկվելու: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դիմողներին հետաքրքրվածության համար և տեղեկացնում ենք, որ հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները: 


Վերջնաժամկետ` 01 Օգս, 2018