Հայաստանի եւ ՌԴ երիտասարդական ոլորտների ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հնարավորությունները

 

 

Հունիսի 27-ին Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել հայաստանյան երիտասարդական դաշտի առաջնորդների հանդիպումը Սանկտ Պետերբուրգի վարչակազմի երիտասարդական քաղաքականության եւ հասարակության հետ համագործակցության հարցերով կոմիտեի նախագահի տեղակալի եւ ռուսաստանցի այլ ներկայացուցիչների հետ։ Միջոցառումը կայացել է Հայաստանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակներում։ Հանդիպմանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամից մասնակցում էր ՀԵՀ-ի միջազգային և համահայկական ծրագրերի համակարգող Լիլիթ Բեգլարյանը։

Մասնակիցները ներկայացրել են իրենց կառույցները, իրականացրած ծրագրերը։ Քննարկվել են համագործակցության հնարավոր հեռանկարները։