Գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին

 

 

Հունիսի 28-30-ը Մատենադարանում տեղի կունենա հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադիմիկոս Լեւոն Խաչիկյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպել է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակականկազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։