Իսպաներենի դասախոսի աշխատանք

 

 

«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամը (ՀՖՀՀ) հայտարարում է մրցույթ իսպաներենի դասախոսների ընտրության համար:

Մրցույթը տեղի կունենա 2 փուլով:

1-ին փուլում ներկայացվում են փաստաթղթերը:

Համաձայն ՀՖՀՀ-ի դասախոսների աշխատանքի ընդունման կարգի` մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց թեկնածությունը՝ ուղարկելով հետևյալ փաստաթղթերը`

  • Ինքնակենսագրություն (CV) հայերեն և ֆրանսերեն կամ անգլերեն,
  • Բարձրագույն կրթության վկայականի /դիպլոմի/, գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
  • Հրատարակված գիտական աշխատությունների ցանկը:

Առավելություն կտրվի այն թեկնածուներին, որոնք կունենան վերջին 5 տարիներին ձեռք բերված ներոգրյալ վկայականները/դիպլոմները.

  • CLTA (Spanish Certificate in Language Teaching to Adults)
  • DELE (C1, C2) (Diplomas of Spanish as a Foreign Language)

2-րդ փուլում ընտրված թեկնածուները կանցնեն հարցազրույց հանձնաժողովում:

Փաստաթղթերն ուղարկել job@ufar.am էլեկտրոնային հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Իսպաներենի դասախոս»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները: