Տոնական հեծանվաերթ դեպի Սարդարապատ

 

 

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված հեծանվային տոնական երթ դեպի Սարդարապատ: Մեկնարկը տեղի կունենա մայիսի 28-ին` ժամը 09:00, Հանրապետության հրապարակից (~50 km): Հավաքը՝ ժամը 08:00, որի ընթացքում գրանցված հեծանվորդներին կտրվեն նախագծի շապիկներ:
Մասնակից հեծանվորդը պետք է իր հետ ունենա ճանապարհի սնունդ և ջուր, իսկ սաղավարտը՝ անվտանգության կարևորագույն պարագան է:
Նախագծի շապիկներ ձեռք բերելու համար պետք է լրացնել հետևյալ կարճ հղումը
Նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և ՀԵՀ-ի հայտարարած մրցույթի շրջանակներում: