Թանգարանային հագեցած օր Արագածոտնի կենտրոնի կամավորների համար

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային կենտրոնի կամավորները մայիսի 19-ին իրենց մասնակցությունն ունեցան «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքին: Երիտասարդները այցելեցին «Գաֆէսճյան» արվեստի թանգարան, ծանոթացան թանգարանի ցուցանմուշներին, այցելեցին նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Մշակութային օրվա ամփոփումը եղավ Աշտարակում։ Այստեղ գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կամավորները մասնակցեցին ամենամյա մշակութային միջոցառմանը: Երիտասարդները ներկա եղան նաև բացիկների և հուշանվերների պատրաստման վարպետաց դասին: