Ճանաչողական արշավ դեպի Հալիձորի բերդ

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնները իրենց կամավորների համար պարբերաբար անցկացնում են ճանաչողական արշավներ՝ ծանոթացնելով նրանց տարբեր բնավայրերի, մշակութային հուշարձանների պատմությանը։ Մայիսի 19-ին ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները և կամավորները այցելեցին Հալիձորի բերդ:
Արշավի ընթացքում երիտասարդները ծանոթացան բերդի պատմությանը, ճարտարապետական համալիրի հետ կապված պատմական իրադարձություններին։ Երիտասարդները տեղեկացան, որ Հալիձորի բերդը Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցն էր և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։
Արշավականները նաև մաքրեցին բերդի տարածքը։