Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում

 

 

«Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն և Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում են «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» ծրագիրը, որը նպատակ ունի ոգեկոչելու Շիրակի մարզի 3 համայնքների հայ պատանիներին ու երիտասարդներին, ծանոթացնելու հայ ժողովրդի հերոսական անցյալին, և բարձրացնելու ազգային արժեհամակարգը՝ մայիսյան հերոսամարտերի պատմության ու դրանց՝ մշակույթում արտացոլման միջոցով։

Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանը կարիք ունի հայրենասեր ու նվիրված երիտասարդների, ովքեր սրտացավ կլինեն երկրի խնդիրների ու ապագայի հանդեպ:

Խորհրդային յոթանասուն տարիների ընթացքում այնքան էլ տարածված չէր ազգային մշակույթի այն հատվածը, որն արտացոլում էր մեր հայրենիքի հերոսական անցյալը, հերոսամարտերն ու հերոսներին, ովքեր կերտել են մեր պատմության վառ էջերը, մասնավորապես՝ երգ-երաժշտությունը։

Համերգ-դասախոսությունների շրջանակներում առաջին հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 14-ին, ժամը 15։00-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի մարզամշակութային կենտրոնում:

«Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։