«Անմահ գունդ». քայլերթին միացել են ուսանողները

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մի շարք բուհերի ուսանողներ միացել էին մայիսի 9-ին Երևանում կազմակերպված «Անմահ գունդ» խորագիրը կրող քայլերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Քայլերթին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշատակի միջոցառումը մեկնարկեց Ազատության հրապարակից և անցնելով Երևանի տարբեր փողոցներով ու հրապարակներով՝ ավարտվեց Շառլ Ազնավուրի հրապարակում: Քայլերթի մասնակիցները գլխավերևում պահում էին մայիսյան եռատոնը պարգևած հերոսների դիմանկարները:
Քայլերթը կազմակերպել էին «Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Լուսանկարները՝ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի