Անգլերենի անվճար դասընթացներ՝ Գյումրու երիտասարդների համար

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Շիրակի մարզային կենտրոնը հունիսի 1-ից կանցկացնի անգլերենի անվճար դասընթացներ Գյումրու երիտասարդների համար։
Դասընթացները կազմակերպվելու են երկու մակարդակի գիտելիքներ ունեցող խմբերի՝ սկսնակների և միջին մակարդակի համար։ Պարապմունքներն անցկացվելու են ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնում մասնագետի կողմից, շաբաթական 2 օր պարբերականությամբ և 1,5-2 ժամ տևողությամբ։
Ինչպես նշում է ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնի համակարգող Գոհար Պետրոսյանը, կենտրոնը պարբերաբար անցկացրել է անգլերենի անվճար դասընթացներ, ստացել են բավականին լավ արձագանքներ, և հաշվի առնելով երիտասարդության շրջանում առկա պահանջը, որոշվել է հունիսի 1-ից վերսկսել պարապմունքները երիտասարդների նոր խմբերի համար։
Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է մինչև մայիսի 31-ը գրանցվել՝ լրացնելով հետևյալ հայտը