Մայիսի 9-ին կանցկացվի «Անմահ գունդ» քայլերթը (տեսանյութ)

 

 

Մայիսի 9-ին՝ ժամը 13.00, Ազատության հրապարակից կմեկնարկի «Անմահ գունդ» խորագրով քայլերթը։ Քայլերթի մասնակիցները բարձրացնելու են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները։
Քայլերթն Ազատության հրապարակից կշարունակվի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, որից հետո՝ կանցնի Վազգեն Սարգսյան փողոցով և կավարտվի տոնական համերգով։
Ակցիային մասնակցել ցանկացողները, ինչպես նաև նկարների փայտե շտանդարտների պատրաստման հարցերով կարող են դիմել «Հայաստանի անմահ գունդ» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջին (https://web.facebook.com/bessmertniy.polk.armenii/?ref=br_rs) կամ armpolk@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Քայլերթի կազմակերպիչներն են «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ-ն, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Տեսանյութը՝ այստեղ: