Մայրության և գեղեցկությանը տոնը՝ Վայոց ձորի մարզային կենտրոնում

 

 

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ապրիլի 7-ը հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Սիրելի մայրիկներին շնորհավորելու և նրանց տոնը էլ ավելի գեղեցիկ և հիշվող դարձնելու նպատակով ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորները և աշխատակիցները պատրաստել էին գրական երաժշտական երեկո: Միջոցառմանը ներկա էին կենտրոնի բարեկամներ, կամավորներ, երիտասարդներ, հյուրեր: Երեկոյի ընթացքում կամավորների կողմից հնչեցին հայ գրողների՝ մայրերին ձոնված բանաստեղծություններ, նրանք միջոցառումն ավելի հուզիչ և տպավորիչ դարձրին իրենց երաժշտական կատարումներով՝ մաղթելով մայրիկներին և կանանց ընտանեկան ջերմություն, կանացի հավերժ հմայք ու երիտասարդություն: