Հայրենագիտական հեծանվարշավ Աշտարակում

 

 

Մարտի 30-֊ին իրականացավ հայրենագիտական հեծանվարշավ Աշտարակում, որին մասնակցում էին ավելի քան 20 երիտասարդներ: ՀԵՀ Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնը հյուրընկալեց《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներին և ուսուցիչներին: Մեկնարկը տրվեց ՀԵՀ Արագածոտնի երիտասարդական կենտրոնից, որտեղ կամավորները ծանոթացան այն երիտասարդների հետ, ովքեր պիտի մասնակցեին հեծանվարշավին։
Նախապես մշակված երթուղով ճանաչողական հեծանվարշավ տեղի ունեցավ Աշտարակ քաղաքում: Առաջին կանգառը Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում էր, որտեղ մասնակիցները ծանոթացան օրվա խորհրդին, որը համընկնում էր եկեղեցական օրացույցով Ավագ ուրբաթին: Արշավը շարունակվեց դեպի Քասախի կիրճ, որտեղ գետի ափին իրականացվեցին մաքրման աշխատանքներ։ Օրն ամփոփվեց Աշտարակի Հին ջրաղացում ընթերցանությամբ: