Կայացավ «Նոր ալիք» երիտասարդական համաժողովը

 

 

Մարտի 31-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնը իրականացրեց «Նոր ալիք» խորագրով երիտասարդական համաժողովը: Մասնակցում էին ոչ միայն ՀԵՀ Արագածոտնի մարզային կենտրոնի կամավորները, այլև տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների ակտիվ անդամներ:
Համաժողովին ներկա էին Արագածոտնի մարզպետարանի և Աշտարակի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Երևանի պետական համալսարանում սովորող ուսանողներից մեկը հանդես եկավ մարզի և քաղաքի պատմամշակութային հուշարձանները մյուս մարզերի երիտասարդներին և ուսանողներին ներկայացնելու առաջարկով: Մեկ այլ մասնակից առաջարկեց նոր գաղափարներ, որոնք և՛ արդյունավետ կլինեն քաղաքին երիտասարդներին նոր շունչ տալու, և՛ սեփական բիզնեսը զարգացնելու համար: Մյուս բուհերի ներկայացուցիչներն էլ առաջարկեցին տարբեր երիտասարդական փառատոներ իրականացնել հենց Աշտարակ քաղաքում:
Համաժողովի արդյունքում մարզի երիտասարդության կողմից վեր հանված խնդիրները խմբավորվեցին 4 բլոկի մեջ, որոնց վերաբերյալ խմբային աշխատանքներ իրականացվեցին և ներկայացվեցին: Համաժողովի արդյունքում ծնված նոր գաղափարներն ու ծրագրային առաջարկները ՀԵՀ Արագածոտնի մարզային կենտրոնը կներառի 2018 թվականի աշխատանքային պլանում: