Սուրբ Զատկի տոնը՝ ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնում

 

 

Հարության տոնին ընդառաջ ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնում հյուրընկալվել էրՏերՎահան Քահանա Ազարյանը։ Հոգևորականը կենտրոնի կամավորների հետ պատրաստեց Զատկի տոնական ուտեստներ՝ մանրամասն ներկայացնելով տոնի խորհուրդը և հատկապես՝ թե որքան կարևոր է ավանդույթները պահպանելը: Կամավորները պատրաստեցին չամչով և բրնձով փլավ, ձուկ, ապա կարմիրով ներկեցին զատկական ձվերը: Քահանան խոսեց նաև Զատկի տոնի նախօրեին մատուցվող ճրագալույցի պատարագի մասին: Իսկ ահա հաջորդ օրը կենտրոնի կամավորները քահանայի հետ այցելեցին եկեղեցի՝ մասնակցելու պատարագին:

Դիտել բոլոր նկարները>>>