Կալավանի էկոտուրիզմի հնարավորությունները ներկայացվեցին ՀԵՀ կամավորներին

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Գեղարքունիքի մարզային կենտրոնի երիտասարդները ապրիլի 2-ին այցելեցին Գեղարքունիքի մարզում գտնվող Կալավան գյուղ: Այցելության ընթացքում երիտասարդները հանդիպում ունեցան «Time Land» գիտաուսումնական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղուկասյանի հետ, ով իր փորձը ներկայացրեց հյուրերին։ Կալավան գյուղը առանձնանում է էկոտուրիզմի զարգացած ենթակառուցվածքներով, հետաքրքիր կոլորիտով։ Այստեղ երիտասարդներին հնարավորություն տրվեց ծանոթանալ գյուղում առկա ռեսուրսներին, իրականացվող ծրագրերին։ Երիտասարդներին առավել հետաքրքրում էին գյուղում էկոտուրիզմի զարգացման ընթացքում ծագած խնդիրները։ Քննարկումից հետո կամավորները շրջայց կատարեցին գյուղում: