Ռեժիսորի աշխատանք՝ «Շանթ» հեռուստաընկերությունում

 

 

«Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել ռեժիսորի թափուր աշխատատեղի մասին:
Գործառույթներ՝
1.Իրականացնել նախագծերի ստեղծման ստեղծագործական արտադրական գործընթացը՝ օրացուցային թեմատիկ պլանի խոսքի համաձայն:
2.Մասնակցել նախագծերի (խմբագրության) թեմատիկ պլանի մշակմանը:
3.Ապահովել ամբողջական աշխատանքների կատարումը՝ ըստ նախագծի պատրաստման:
4.Ապահովել նախագծի նկարահանման ընթացքը համապատասխան տեխնիկական միջոցներով և աջակցել բացակայող տեխնիկական միջոցների մատակարարման գործընթացում:
5.Տրամադրել ստեղծագործական աջակցություն սցենարային պլանի աշխատանքի ընթացքում:
6.Ստեղծագործական թիմի հետ համատեղ մշակել ռեժիսորական սցենար՝ ադեկվատ մտնոլորդ հաղորդելով հեղինակային գաղափարին ու պրոեկտին:
7.Ձևավորողի, ռեկվիզիտորի և օպերատորի հետ համատեղ կայացնել նախագծի կերպարային լուծումը, հաստատել էսքիզներն ու ընդունել պատրաստի դեկորացիաները, հագուստները, կահույքն ու ռեկվիզիտը:
9.Աջակցել դերասանների և նախագծի հիմնական մասնակիցների կազմի ընտրության գործընթացում:
10.Ստեղծագործական խմբի հետ համատեղ մշակել օրացուցային և նախագծի նկարահանման պլանի նախագիծն ու նախատեսված ծախսերի հաշվարկը և ներկայացնել դրանք հաստատման:
11.Պատասխանատու է նախագծի թողարկումների պլանային ժամկետների և նախատեսված ծախսերի համար:
12.Մշակել նկարահանումների հետ կապված անհրաժեշտ ծրագրեր և իրականացնել դրանք օպերատորի հետ համատեղ: 
13.Անց կացնել փորձեր, ստորագրել փորձերին ներկայանալու ցուցակները, և ըստ անհրաժեշտության այլ ֆինանսական փաստաթղթեր:
14.Ղեկավարել ստեղծագործական խումբը և ծառայություն մատուցող աշխատակիցների խումբը:
15.Իրականացնել նախագծի մասնակիցների և ստեղծագործ դերասանական անձնակազմի տաղավարային և ոչ տաղավարային նկարահանումների ղեկավարումը, ինչպես նաև նախկինում ստեղծված նախագծերի (հաղորդումների) վերացուցադրման կազմակերպումը: 
16.Ապահովել ներկայացումների, համերգային ծրագրերի, նախագծերի նկարահանումների բարձր գեղարվեստական մակարդակ թե՛ տաղավարի ներսում, և թե՛ տաղավարից, և երկրից, քաղաքից դուրս, ինչպես նաև հյուրախաղերի ժամանակ, հսկել աշխատանքների ամբողջականությունը՝ կապված նախագծերի (հաղորդումների) ստեղծման հետ: 
17.Վերանայել և նախագծի ղեկավարի հաստատմանը ներկայացնել ընթացիկ ռեպերտուարի ներկայացումների (նախագծերի) ցուցադրման օրացուցային պլանները: 
18.Իրականացնել հիմնական բեմադրությունները:
19.Աշխատանքներ տանել սցենարիստների հետ՝ նոր նախագծի նկարահանման հետ կապված:
20.Որոշել անձնակազմի աշխատանքի գեղարվեստական սկզբունքները, մշակել հեռանկարային ռեպերտուարային պլանները, նկարահանումների պլան-գրաֆիկները: 
21.Ձևավորել նախագծի մասնակցողների և բեմադրող խմբերի կազմը:
22.Ապահովել ստեղծագործական կադրերի ճիշտ ընտրությունը, բաշխումն ու գործածումը:
23.Կատարել ստեղծագործական կազմի համակարգումը, ձևն ու մասնագիտական ուսուցման կարգը: 
24.Կազմակերպել և անմիջական մասնակցություն ունենալ ստեղծագործական թմի որակավորման բարձրացման միջոցառումներում: 
25.Հսկել նախագծին մասնակցող կազմի ստեղծագործական և աշխատանքային կարգապահության գործընթացը,
26.Առաջարկներ ներկայացնել աշխատակիցների պարգևատրման և կարգապահական տույժերի կիրառման մասին:
27.Ապահովել իրեն հանձնված նյութական արժեքների, տեխնիկական միջոցների և այլ գույքի անվտանգ շահագործումը համաձայն համապատասխան կանոնների:

Պահանջվող որակավորումներ`
- Բարձրագույն (ռեժիսուրա) կրթություն: 
- Հեռուստատեսության ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է: 
- Ռուսերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն: 
- Ռեժիսորական հմտություններ և համապատասխան տեխնիկական և ծրագրային գիտելիքների իմացություն:
- Հաղորդակցման ունակություն, ստորաբաժանումների հետ աշխատանքային գործընթացի սխեմատիկ կատարման ունակություն: 
- Վերլուծելու ունակություն, վճռականություն, պատասխանատվության զգացում, աշխատաժամանակի հմուտ կառավարում խնդիրներ լուծելու ունակություն, ճկունություն, թիմի հետ աշխատելու հմտություն: 

Դիմելու կարգը՝
Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք CV-րը ուղղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ marina.ghazaryan@shanttv.am .
Գտնվելու վայրը՝ ք. Երևան, Կիևյան 16
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին
Էլ. փոստ` marina.ghazaryan@shanttv.am
Հեռ.՝ 010-27-76-68, 010-27-76-89, 010-26-16-86 + ներքին համար (285):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 31:
Մանրամասները՝ այստեղ: