ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթին ընդունվել է 33 հայտ

 

 

Մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստ։ Նիստի ընթացքում բացվել են մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհային մրցույթին ստացվել է 33 հայտ։
«Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» անվանակարգում ստացվել է 10 հայտ՝ մարզում գործող 5 և երևանյան 5 հասարակական կազմակերպության կողմից։
«Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակ» անվանակարգում դիմել է 7 ՀԿ (4 մարզային և 3 երևանյան ՀԿ)։
«Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգում ստացվել է 12 ՀԿ-ի հայտ (8 մարզային և 4 երևանյան ՀԿ)։
«Էրեբունի-Երևան 2800-ամյակ» անվանակարգում ստացվել է 4 հայտ՝ Երևանում գործունեություն ծավալող ՀԿ-ների կողմից։
Հանձնաժողովի անդամներն առաջիկայում կքննարկեն ստացված հայտերը և կորոշեն հաղթողներին։