Մրցութային հանձնաժողովի ստեղծման հրաման 28.02.2018

 

 

Հրաման Վ/Հ-38 28 փետրվարի 2018թ.

ՀՀ Նախագահի 15.01.2018թ. ՆԿ-1-Ա կարգադրությամբ գործընկեր կազմակերպություն ճանաչված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից «ՀԵՀ-ի որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագիրն իրականացնելու նպատակով,

Հրամայում եմ`

Ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով.

1. Ավետիս Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական /Մշտական անդամ/
2. Կարեն Ավագյան– ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող /Մշտական անդամ/
3. Ալեքսանդր Տեր-Հովակիմյան- ՀԵՀ գործադիր տնօրեն /Մշտական անդամ/
4. Արուսյակ Պողոսյան– ՀԵՀ ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար /Մշտական անդամ/
5. Ալիկ Բեժանյան – ՀԵՀ գլխավոր հաշվապահ /Մշտական անդամ/
6. Արփինե Հակոբյան- «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ համակարգող /Ոլորտային անդամ/
7. Արուսյակ Թարվերդյան- ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, քհծ 2-րդ դասի խորհրդական /Ոլորտային անդամ/
8. Ռոզա Հարությունյան- ՀՀ ԿԳՆ աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ /Ոլորտային անդամ/
9. Մարիա Բարաղամյան- Երևանի քաղաքապետի օգնական /Ոլորտային անդամ/:

Հիմք` ՀՀ Նախագահի «ՀՀ Պետական բյուջեից ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացված» 19.05.2008թ. հրամանագիրը, ՀԵՀ-ի որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի կանոնակարգը:


Գործադիր տնօրենի ժ/պ` Ա. Պողոսյան