Հայտնի են «Հայկյան 2017» մրցանակակիրները

 

 

Քիչ առաջ ավարտվեց «Հայկյան 2017» մրցանակաբաշխությունը:

Ներկայացնում ենք «Հայկյան 2017» մրցանակակիրներին:
1. «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգ-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդին
2. «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ» անվանակարգ- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանին և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանին
3. «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգ- Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդին
4. «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երևանում» անվանակարգ- «Ոչ պետական բուհերի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը
5. «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում» անվանակարգ- «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ին
6. «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ» անվանակարգ- Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանին՝ Հայաստանում առաջին համալսարանական TEDxYSMU նախագծի համար
7. «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր» անվանակարգ- «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» ՀԿ-ին՝ ՀՀ Նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպված «Հայկական առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համահայկական 2-րդ գիտական համաժողով» ծրագրին
8. «Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ» անվանակարգ- «Երիտասարդ» առցանց պորտալ նախագծին
9. «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» անվանակարգ-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի կազմակերպած «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական ռազմահայրենասիրական, միջբուհական հավաքին
10. «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգ- Նարեկ Վարդանի Սահակյանին
11. «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգ- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողական խորհրդին՝ «Միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ ունիվերսիադա» ծրագրի համար

Հատուկ մրցանակներ

1. «Արմենիա» հեռուստաընկերությանը Երիտասարդների շրջանում կրթադաստիարակչական մեծ դեր ունեցած «Հին արքաներ» պատմական հեռուստասերիալի համար
2. Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին՝ Սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար
3. Արցախի առաջին պաշտպանական շրջանի բուժծառայության պետ Գևորգ Հարությունյանին՝ Ռազմաբժշկության ոլորտում ունեցած ներդրման, թեժ գծում իր մասնագիտական աշխատանքը իրականացնելու, զինվորի և սպայի առողջության պահպանման ու կյանքի փրկության գործում մեծ ավանդի համար
4. «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ Մանկական ուղեղային կաթվածով ապրող երեխաներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերած մեծ աջակցության և վերականգնողական աշխատանքի համար
5. Քվանտ վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանին՝ Առարկայական միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած բարձր արդյունքների համար
6. «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում Հատուկ մրցանակ է շնորհվում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնին՝ Սոչիում կայացած Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին հայաստանյան պատվիրակության մասնակցությանն աջակցելու համար
7. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին` Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության  հետևանքով տուժող Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների իրավունքների պաշտպանության ուղղությամբ միջազգային հարթակներում տարվող հետևողական աշխատանքի համար  
8. Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծին՝ ժամանցային ձևաչափում երիտասարդների համակրանքը շահելու և կարճ ժամանակում մեծ լսարան գրավելու համար