Գրական մրցույթ

 

 

Փետրվարի 24-ին ՀԵՀ Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնում կազմակերպվել էր գրական երեկո, որի շրջանակներում երիտասարդներն իրենց ուժերն էին չափում գրականության ոլորտում: Ծրագրի հիմնական նպատակն էր հետաքրքրություն և սեր առաջացնել երիտասարդների մոտ հայ մեծանուն գրողների, պատմիչների, գրական արվեստի նկատմամբ: Միմյանց դեմ մրցում էին կամավորների երկու խմբեր (3 մասնակից` յուրաքանչյուր խմբում)։ Խմբերը բաժանվել էին ըստ աղջիկների և տղաների, տվյալ բաժանումը պատահական չէր, քանի որ գրականության հանդեպ սերը և ընկալումը երկու սեռերի մոտ տարբեր կերպ է արտահայտվում: Անցկացվեցին մրցույթներ, որոնք առնչվում էին մեր գրողներին, նրանց ստեղծագործություններին։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանին տրվում էր 1 միավոր: Խաղի արդյունքում երկու թիմերն էլ հավաքեցին հավասար միավորներ: