Կայացավ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերան

 

 

Փետրվարի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայերին և Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին: Ֆիլմը ստեղվել է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության կողմից: Ֆիլմի շնորհանդեսը կայացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Ֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Ուսանևիչը նշեց, որ մի քանի ամիս աշխատել են արխիվային նյութերի հավաքագրման վրա և շատ բացահայտումներ են արել. «Ամեն վետերանի հետ զրուցելը մի մեծ բացահայտում էր, նրանք շատ ինֆորմացիա ունեն, ինչը հանրությանը ներկայացնել է պետք: Ֆիլմում իրենց պատմությունների շատ քիչ մասն ենք օգտագործել, քանի որ հնարավոր չէր այդքանը միանգամից ներկայացնել»։
Վավերագրական ֆիլմի տևողությունը 40 րոպե է, նախատեսվում է կազմակերպել ֆիլմի ցուցադրությունը Մոսկվայում և ԱՊՀ մյուս երկրներում:
Պրեմիերային ներկա էին Հայրենական մեծ պատերազմի և Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ։
Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Անդրեյ Իվանովը, ով ներկայացրեց Հայաստանում ՌԴ դեսպանի ուղերձը։