Զրույց գրքի ու գրականության մասին

 

 

Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնի կամավորների ցանկությամբ այդ գեղեցիկ օրը նշվեց նաև մարզային կենտրոնում: Միջոցառմանը հրավիրված էին դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ Սամվել Խալաթյանը և երիտասարդ ստեղծագործող, լրագրող Սարգիս Գոքորյանը։
Երկար սպասված հանդիպում էր երիտասարդների համար: Հետաքրքիր, բազմաբովանդակ և խորհուրդներով լի զրույց տեղի ունեցավ: Երիտասարդները հարցեր ուղղեցին հյուրերին, ովքեր նաև իրենց փորձը կիսեցին ներկաների հետ:
Միջոցառման նպատակներից մեկն էր գրքահավաքը։ Հավաքված գրքերը կնվիրաբերվեն Լոռու մարզի գյուղերի գրադարաններին: