Տյառնընդառաջը՝ Գյումրիում

 

 

Փետրվարի 13-ին ՀԵՀ Շիրակի մարզային երիտասարդական կենտրոնը իրականացրեց <<Տյառնընդառաջը՝ Գյումրիում>> ծրագիրը։ Միջոցառման ընթացքում ՀԵՀ Շիրակի մարզի երիտասարդական կենտրոնում կամավորները պատրաստեցին տոնական սեղան, որը զարդարված էր ազգային մոտիվներով և տոնի խորհրդով։ Կենտրոնում իրականացրած միջոցառումից հետո երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում կազմակերպված խարույկի վառման արարողությանը։ ՀԵՀ Շիրակի մարզային կետրոնի կամավորները փոքրիկ խորհրդանշական նվերներ էին պատրաստել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցի եկած երիտասարդներին։ Ծրագրին մասնակցում էր ավելի քան 50 երիտասարդ։