Մեկ օր բանակի հետ

 

 

Փետրվարի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնն իրականացրեց ամենամյա բնույթ կրող «Մեկ օր բանակի հետ» ծրագիրը։
Ինչպես ամեն տարի` այս տարի ևս թիվ N զորամասում զինվորների հետ կազմակերպվեցին տարբեր մրցույթներ՝ պարանի ձգում, շախմատ, ձգում պտտաձողի վրա, արագավազք, ֆուտբոլ սպորտային մրցույթները:
Բոլոր մրցաձևերի հաղթողներին տրվեցին պատվոգրեր և նվերներ:
Բացի մրցույթներին մասնակցելուց, ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնի կամավորները շրջեցին զորամասում, ծանոթացան զինվորների առօրյային, այցելեցին նաև նորակոչիկներին, ովքեր իրենց առաջին տպավորությունները ներկայացրին մարզային կենտրոնի կամավորներին։
N զորամասի անձնակազմը շնորհակալություն հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ռազմահայրենասիրական ծրագրերի կազմակերպման համար և խոստացավ մշտապես աջակցել նման նախաձեռնություններին: