Բարելավում են օտար լեզվի իմացության մակարդակը

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Աշակերտների հայկական ասոցիացիա» կրթական հասարակական կազմակերպության խորհրդի վեց անդամներ կմասնակցեն անգլերենի դասընթացների։
Կրթական այս ծրագիրը կնպաստի ՀԿ-ի խորհրդի անդամների օտար լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, ինչը հնարավորություն կտա է՜լ ավելի սերտ համագործակցություն ապահովել հասարակական կազմակերպության և միջազգային կառույցների, նրանց ներկայացուցչությունների միջև:
Նշենք, որ «Աշակերտների հայկական ասոցիացիա» ԿՀԿ-ն սերտ համագործակցում է Եվրոպայի աշակերտների ասոցիացիայի հետ և նպատակ է հետապնդում խորացնել այդ համագործակցությունը՝ դառնալով կառույցի լիիրավ անդամ: Վերոնշյալ կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է միջոցառումներ և խորհրդի հավաքներ, որոնց մասնակցելու հրավեր ստանում է նաև Աշակերտների հայկական ասոցիացիան:
ՀԿ անդամների՝ օտար լեզվի իմացության մակարդակի բարձրացումը կնպաստի իրականացվելիք ծրագրերի որակի բարելավմանն ու ծրագրերի ծածկույթի մեծացմանը: