Սևակյան քննարկումներ

 

 

ՀԵՀ Արագածոտնի մարզային երիտասարդական կենտրոնի` սևակյան պոեզիայի սիրահար երիտասարդներն իրենց մասնակցությունն ունեցան Արագածոտնի մարզային գրադարանում Պարույր Սևակի ծննդյան օրվան նվիրված կինոդիտմանը: Երիտասարդները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը, վերհիշեցին իրենց սիրած ստեղծագործությունները։ Ֆիլմի ավարտին ներկաները մասնակցեցին «Գրողի ստեղծագործությունների դերն իմ կյանքում» թեմայով քննարկմանը, ընթերցեցին գրողի բանաստեղծություններից: Երիտասարդները ցանկություն հայտնեցին ավելի հաճախ կազմակերպել այսպիսի գրական ցերեկույթներ: