Մրցում էին ինտելեկտուալները

 

 

Հունվարի 12-ին «Գիտելիքը հարստություն է» ծրագրի շրջանակներում Կապանի էլեկտրոնային գրադարանում ՀԵՀ Սյունիքի մարզային երիտասարդական կենտրոնի կամավորները, ովքեր ներկայացնում էին տարբեր ուսհաստատություններ, իրենց ուժերն էին չափում ինտելեկտուալ հարթակում: Մասնակիցները նախօրոք 4 խմբերի էին բաժանվել՝ ներկայացնելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Կապանի արվեստի պետական քոլեջի, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թիմերը։ Կապանի էլեկտրոնային գրադարանի աշխատակիցները նույնպես միացան խաղին:
Ինտելեկտուալ խաղը վարում էր ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնի համակարգողի օգնական Դիանա Ավանեսյանը: Խաղավարը հչեցնում էր տարբեր բնույթի ինտելեկտուալ հարցեր (ընդհանուր՝ 20 հարց), որոնք ներառում էին տարբեր բնագավառներ, այնուհետև քննարկման համար խմբերին տրվում էր մեկ րոպե ժամանակ, որպեսզի հարցերի պատասխանները ներկայացնեն հանձնաժողովին: Առավել շատ միավոր հավաքեց Կապանի էլեկտրոնային գրադարանի թիմը, իսկ ուսհաստատություններից հաջող խաղ ցուցադրեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Կապանի արվեստի պետական քոլեջի թիմերը: