ՀԵՀ հատկացրած միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնի համար ձեռք կբերվեն մահճակալներ

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) չէր կարող մասնակցություն չունենալ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ զինծառայողների վերականգնողական կենտրոնի հիմնման աշխատանքներին։ ՀԵՀ կողմից հատկացված միջոցներով զինծառայողների վերականգնողական կենտրոնի համար ձեռք կբերվեն բժշկական ֆունկցիոնալ մահճակալներ։

Նշենք նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շարունակում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցաբար իրականացվող ծրագրերը։ 2018թ. նույնպես հիմնադրամը ամենամսյա կրթաթոշակներ կտրամադրի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի աղջիկ կուրսանտներին, կշարունակի զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցությունը, զորամասերի համալրումը համակարգչային տեխնիկայով, այլ պարագաներով։ Ի դեպ, այս օրերին Երիտասարդական հիմնադրամում ընդունվում են հայտեր 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար։