Երկարաձգվել է 2016թ. ապրիլին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուս. վարձի փոխհատուցման հայտերի ընդունման վերջնաժամկետը

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մինչև փետրվարի 28-ը երկարաձգում է 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար ընդունվող փաստաթղթերի վերջնաժամկետը։ 
Հիշեցնենք, որ ՀԵՀ-ը, ՀՀ կառավարության աջակցությամբ, նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը 
• 3։4 չափսի լուսանկար 
• զինվորական գրքույկի պատճենը 
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։ 
Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։ 
Այլ հարցերի համար զանգահարել 010567922: