Բացահայտում են հաջողության գաղտնիքները

 

 

Հունվարի 12-ին ՀԵՀ Գեղարքունիքի մարզային կենտրոնում տեղի ունեցավ «Հայտնի բրենդների հաջողության գաղտնիքը» խորագրով սեմինար-քննարկում: Ծրագիրն իրականացվեց ակտիվ երիտասարդների ներգրավվածությամբ։ Սեմինարի ընթացքում երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ հայտնի բրենդների առաջացման պատմություններին, անցած ճանապարհին և հաջողության պատմություններին։ Ներկաները փորձեցին բացահայտել և կատարելագործել իրենց կարողությունները, ինչը թույլ կտա սկսնակ ձեռներեցների շրջանում ավելի ճկուն դարձնել բիզնես վարելու հմտությունները, ինչպես նաև լինել մրցունակ աշխատաշուկայում: